Ոստիկանների հետ բախումից հետո բերման են ենթակվել տասնյակ քաղաքացիներ
«Ես սկսում եմ հեղափոխություն» պաստառով Ազատության հրապարակում արդեն մի քանի օր նստացույց սկսած Շանթ Հարությունյանը և տասնյակ այլ քաղաքացիներ այսօր բերման են ենթարկվել ոստիկանություն՝ Մաշտոցի պողոտայում ոստիկանության և մի քանի այլ քաղաքացիների հետ բախումից հետո։ Մաշտոցի պողոտայում անակնկալ բախում սկսվեց Հարությունյանի և մի քանի այլ քաղաքացիների միջև, որոնց Հարությունյանը անվանում էր «սադրիչներ»։ Այնուհետև ինչ-որ պայթուցիկներ պայթեցվեցին, որոնք շատ ուժգին ձայն և լույս էին արձակում, բախումը շարունակվեց ոստիկանների և քաղաքացիների միջև։
Արխիվ
-
Հոկտեմբեր 04, 2025
Ինտենսիվ այգի՝ ցուրտ ու քամոտ Նահապետավանում
-
Հոկտեմբեր 04, 2025
Երևանից՝ Ստեփանավան. երբ փոշոտված գրքերին նոր շունչ են տալիս
-
Հոկտեմբեր 03, 2025
Աշխարհն այսօր 03.10.2025